ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թուրքիան իրականացնում է «Մեծ Թուրանի» ռազմավարական նշանակության վաղեմի ծրագիրը

Թուրքիան իրականացնում է «Մեծ Թուրանի» ռազմավարական նշանակության վաղեմի ծրագիրը
04.05.2024 | 11:37

Թուրքիան արդեն կառուցել է ողջ ենթակառուցվածքը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, և սպասում է ՀՀ Տավուշի մարզի սահմանազատման արդյունքներին, որպեսզի իրագործի նախատեսվածը (ծրագրի շահառուն լինելու է Ադրբեջшնը):

Ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլկադիր Ուրալօղլուի` «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ և նոր տրանսպորտային կապ կստեղծի Թուրքիայի, ինչպես նաև թյուրքալեզու երկրների հետ:

Փաստացի, Թուրքիան իրականացնում է «Մեծ Թուրանի» ռազմավարական նշանակության վաղեմի ծրագիրը:

Հայաստանը անհատ անձանց կամ հասարակական կազմակերպությունների միջոցով չի կարող հակազդել այս ամենին: Հակահայկական և մեզ համար կործանարար այս ծրագիրը կանխելու և չեզոքացնելու համար անհրաժեշտ է օգտագործել պետական լծակներն ու խողովակները: Ասեմ ավելին, եթե հայկական կողմը շարունակի նման պացիֆիստական կամ վախկոտ ու նվաստացուցիչ քաղաքականություն վարել արտաքին հարաբերություններում, ուրեմն, այս ամենը մոտ ապագայում իրականություն կդառնա, որի խափանումը հետագայում անհնար կլինի:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 5352

Մեկնաբանություններ